Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ամոյանը` բրոնզե մեդալակիր

Ամոյանը` բրոնզե մեդալակիր
21.09.2013 | 11:24

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու մեդալային պաշարն ավելացավ եւս մեկով: Կիսաեզրափակչում կորեացի մարզիկից կրած պարտությունից հետո հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը կարողացավ հավաքվել, ամերիկացի Սպենսեր Մանգոյի նկատմամբ հաղթանակ տոնել ու արժանանալ բրոնզե մեդալի: Սա հայկական ըմբշամարտի վետերանի հերթական ձեռքբերումն է հավաքականի կազմում արդեն մեկ տասնամյակ շարունակվող մարզական կարիերայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ